top of page

Այլ Էջեր:

Նիւթեր: 

Վերջին գրութիւններ: 

  • Facebook Clean Grey

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐ (16 Հոկտեմբեր)

  • Writer: Hrayr Daghlian
    Hrayr Daghlian
  • Oct 16, 2015
  • 1 min read

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐ

Այսօր՝ 16 Հոկտեմբերին Հայաստանի մէջ կը նշուի հայկական մամուլի օրը: 16 Հոկտեմբեր 1794ին, Մատրասի մէջ (Հնդկաստան) տպագրուած է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարար»ը: «Ազդարար»ը 1794-1796 տարիներուն լոյս տեսած է ամիսը մէկ անգամ: Անոր հրատարակիչը եղած է Յարութիւն քահանայ Շմաւոնեանը, հրատարակելով 18 թիւ: Ի յիշատակ այդ օրուան, Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան որոշումով՝ 2004 թուականի Ապրիլ 22էն ի վեր այս օրը հաստատուած է որպէս «Հայկական Մամուլի Օր»:

Շնորհաւոր ըլլայ Հայկական Մամուլի աշխատակիցներու օրը : Բարի ու յաջող ծառայութիւն բոլորին:


 
 
 

Comments


© 2015 by Hrayr Daghlian

  • b-facebook
bottom of page