top of page

Հա՛յր երկնաւոր, կ'աղաչեմ զՔեզ, երեսդ մի դարձներ ինձմէ. վասնզի կը չարչարուիմ. ո՜վ Տէ՛ր, շուտով լսէ՛ ինծի:

          Անօրէնութեամբ մոլորած է իմ անձս. Դուն՝ որ մոլորած ոչխարը փնտրողն ես, Տէ՛ր, իմ անօրէնութեանս համեմատ մի կորսնցուներ զիս:

          Իմ անձս մեղքերով ծանրաբեռնուած կ'ընկղմի. յանցանքներովս ալեկոծ ծովուն մէջ կը ծփամ. Փրկէ՛ զիս ինչպէս երբեմն (փրկեցիր) Պետրոսը:

© 2015 by Hrayr Daghlian

  • b-facebook
bottom of page