top of page

Այլ Էջեր:

Նիւթեր: 

Վերջին գրութիւններ: 

  • Facebook Clean Grey

Ճանչնանք Նշանաւոր Փիլիսոփաները

  • Writer: Hrayr Daghlian
    Hrayr Daghlian
  • Sep 12, 2015
  • 1 min read

1.- Արիստոտէլ.- (Aristote, 384-322 Ն.Ք), Յոյն հռչակաւոր իմաստասէր. Դաստիարակ եւ բարեկամ Աղեքսանդր Մեծի. Հիմնադիր Պերիպատետիկեան Դպրոցին. Հիմնադիր Ձեւական Տրամաբանութեան (Organon) եւ բարոյեգիտութեան որպէս գիտոթիւն:


2.- Եպիկուր.- (Epicure, 341-270 Ն.Ք) Յոյն իմաստասէր. կը մեկնի Դեմոկրիտի վարդապետութենէն: Մարդուն գերագոյն բարին կը համարէ հաճոյքը՝ միտքով բռնուած:


3.- Ժորժ Տիւմա.- (Georges Dumas, 1866-1946) ‎Ֆրանսացի հոգեբան:


4.- Լամարք.- (Lamarck, 1744-1829), Ֆրանսացի բանապաշտ. հիմնադիր «Ինքնաբեր Ծնունդ» եւ «փոխակերպաշտութիւն» տեսութեանց:


5.- Լա Մէթրի.- (La Mettrie, 1709-1751), Ֆրանսացի բժիշկ եւ նիւթապաշտ իմաստասէր:


6.- Լայբնից.- (Leibniz, 1646-1716), Գերմանացի Ուսողագէտ եւ Գաղափարապաշտ իմաստասէր. կը հաւատայ Ընդոծին Գաղափարներու գոյութեան:


7.- Լանկէ.- (Lamge) Դանմարքացի Բնախօս. Յուզումներու մասին իր տեսութիւնը յայտնած է 1885-ին:


8.- Լա ՌօշՖուքօ.- (La Rochefoucauld, 1747-1827), Ֆրանսացի Իմաստասէր եւ քաղաքական մարդ:


9.- Լուկրետիոս.- (Lucrece, 98-55 Ն.Ք.), Լատին Բանաստեղծ. Հեղինակ Իմաստասիրական բանաստեղծութեան մը՝ «Յաղագս Բնութեան Իրաց»:


10.- Լոք.- (Lock John, 1632-1704), Անգլիացի Իմաստասէր. Կը մերժէ Ընդոծին Գաղափարներու գոյութիւնը. ամէն ծանօթութեան աղբիւր կը դաւանի Զգայարանական փորձառութիւն:


11.- Լը Վէրրիէ.- (Le Verrier Urbain, 1811-1877), Ֆրանսացի Աստղաբաշխ. իր հաշիւներով պատճառ եղաւ Նեփթիւն մոլորակին գիւտին:


12.- Կալ.- (Johann Galle, 1812-1910), Գերմանացի Աստղաբաշխ. 1846-ին գտաւ Նեփթիւն մոլորակը, որուն գոյութիւնը յայտնուեր էր իրեն Լը Վէրրիէի հաշիւներով:


13.- Հանրի.- (Henri Poincare, 1854-1912), Ֆրանսացի Ուսողագէտ. գիւտարար Ֆիւսխեան պաշտօններուն:


14.- Համիլթըն.- (Hamilton, 1877-1956), Սովտացի Իմաստասէր. Իր իմաստասիրութիւնը բխում կ’առնէ Քանդի ու Ռէյտի իմաստասիրութենէն:


15.- Հերակլիտ.- (Heraclite, 576-480 Ն. Ք.), Յոնիական Դպրոցի Յոյն իմաստասէր. Ըստ իրեն Իրականութիւնը բուն իսկ շարժում, լինելութիւն է:




 
 
 

Comentários


© 2015 by Hrayr Daghlian

  • b-facebook
bottom of page