Հարսանեկան երգ (Խրիմեան Հայրիկ)
- Մկրտիչ Խրիմեան
- Sep 5, 2015
- 1 min read
Հարսանեկան երգ
Պապի՜կ պապի՜կ, աչքդ լոյս,
Թոռնիկ թագւոր է եղեր.
Մամի՜կ մամի՜կ, աչքդ լոյս,
Շուշան քեզ հարս է եղեր:
Ապրին Շուշան և Թոռնիկ,
Եւ ծերանան ի միասին.
Ծլին ծաղկին ինչպէս շուշան,
Զաւակներով և թոռնիկներով:
Պապկի տուն բարգաւաճի,
Թոռնիկ լինի մեծ տանուտէր.
Եւ էօմրըշատ լինի Պապիկ.
Տեսնայ թոռանը ծոռեր:
Նահապետաց չափ թող ապրի,
Հասնի մինչեւ խոր ծերութիւն,
Մեռնի երթայ արքայութիւն:
Ուտենք վերջին հոգեճաշն իր,
Յիշենք, օրհնենք յիշատակն իր:
«Պապիկ Եւ Թոռնիկ» գիրքէն

Comments